Սասուն Միքայելյանը հերքում է Հրազդանում ընտրակաշառք բաժանելու մեղադրանքները

Սասուն Միքայելյանը հերքում է Հրազդանում ընտրակաշառք բաժանելու մեղադրանքները

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ) Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը հերքել է իր հասցեին ուղղված մեղադրանքներն այն առնչությամբ, որ ինքը ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել: Նախ, որտեղի՞ց ինձ փող, որպեսզի ընտրակաշառք բաժանեմ: Եվ երկրորդը, իմ մարդկանց անմիջապես կձերբակալեին դրա համար»,- նշել է նա:

Ընդ որում, Սասուն Միքայելյանն ընդգծել է, որ ընտրություններում հաղթած թեկնածուն ՀՀԿ-ից լայնորեն կիրառել է ընտրակաշառքը:

Փետրվարի 12-ին տեղի ունեցած Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Արամ Դանիելյանը: Ըստ ԿԸՀ կայքի, նրա օգտին ձայն է տվել 13 049 մարդ: Ընդդիմադիր ՀԱԿ-ի թեկնածու, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի օգտին քվեարկել է 11 506 մարդ:

Հարկ է նշել, որ ընտրությունների օրը Սասուն Միքայելյանի և Արամ Դանիելյանի շտաբերը հայտարարել են խախտումների մասին` պատասխանատվությունը բարդելով միմյանց վրա:

Իր հերթին ոստիկանության մամլո ծառայությունը հայտնում է, որ երկու հաղորդագրություն է ստացվել և այժմ ընթանում է քննություն:

3  17.02.12 - ՀԱԿ ներկայացուցիչ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի ասուլիսը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---