17 փետրվարի 2012 - 16:08 AMT
Պակիստանում պայթյունի զոհ է դարձել առնվազն 21 մարդ

Պակիստանում պայթյունի զոհ է դարձել առնվազն 21 մարդ, մոտ 40 վիրավորվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ, հաղորդվում էր 10 զոհվածների մասին: Ըստ հեռուստաալիքի, պայթյունի հեղինակը մահապարտ ահաբեկիչ էր, որը պայթեցրել է իրեն Պարաչինար քաղաքի հրապարակում, որը Կուրամ շրջանի վարչական կենտրոնն է:

Ոստիկանությունը հետաննքում է միջադեպը:

Կուրամ շրջանը գտնվում է Տոհմերի գոտում, որտեղ չեն գործում դաշնային օրենքները: