17 փետրվարի 2012 - 16:57 AMT
Դելին պատրաստվում է երկրաշարժի

Հնդկաստանի 16-միլիոնանոց մայրաքաղաքի 40 հազար բնակիչներ մասնակցել են հզոր՝ 7,2 մագնիտուդով երկրաշարժի նախապատրաստման վարժանքներին: Վարժանքն անցել է դպրոցներում, հիվանդանոցներում, կինոթատրոններում, նույնիսկ շուկաներում:

Երևակայական երկրաշարժի արդյունքում 276 մարդ է «զոհվել» ու 2,5 հազարը՝ վիրավորվել: