Պակիստանի նախագահը խոստացել է աջակցել Իրանին` այլ պետությունների կողմից ագրեսիայի դեպքում![]() 17 փետրվարի 2012 - 21:22 AMT PanARMENIAN.Net - Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հայտարարել է, որ Իսլամաբադը լիովին աջակից է Իրանին` այլ պետությունների կողմից ագրեսիայի դեպքում: Միաժամանակ նա հայտարարել է, որ չի համագործակցելու Իրանի գլխավոր «թշնամիներից» մեկին` ԱՄՆ-ի հետ:Ինչպես հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը, հայտարարությունն արվել է փետրվարի 17-ին, Զարդարիի, Ահմադինեժադի և Կարզայի համատեղ մամուլի ասուլիսին: Զարդարին մեծ կարևորություն է տվել նաև Իրանի հետ համատեղ գազատարի կառուցման ծրագրին: Պակիստանն ու ԱՄՆ երկար ժամանակ համարվում էին դաշնակիցներ, քանի դեռ չէր ոչնչացվել Ուսամա բեն Լադենը, ինչից հետո երկու երկրների միջև հարաբերությունները զգալիորեն վատացել են: Պատճառն այն է,որ բեն Լադենը սպանվել է Պակիստանի տարածքում, իսկ Վաշինգտոնը Իսլամաբադին մեղադրում է ահաբեկչությանը դեմ պայքարում պասիվ լինելու մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |