2011-ի աշխարհի չեմպիոն Միշա Ալոյանը (52 ք/կ) և ԱԱ բրոզե մեդալակիր Դավիթ Հայրապետյանը (49 ք/կ), ովքեր ներկայացնում են Ռուսաստանը, վնասվածքների պատճառով չեն մասնակցի Ալմա Աթայում ընթացող «Չորսի մրցաշարի» եզրափակիչ հանդիպմանը:
Երկու մարզիկներն էլ Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել են Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Երկու բռնցքամարտիկների մարզիչներն էլ որոշում են ընդունել չվտանգել նրանց առողջությունը և բաց թողնել Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումը: