ԼՂՀ նախագահը Վահագն Հովնանյանին. Ձեր կերպարը լավ օրինակ է շատ սերունդների համար![]() 18 փետրվարի 2012 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել հայտնի գործարար եւ բարերար, «Հովնանյան ինտերնեյշնլ» ընկերության նախագահ Վահագն Հովնանյանին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Արցախի նախագահի մամլո ծառայությունում, ուղերձում ասված է. «Հարգարժան պարոն Հովնանյան, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ փառապանծ հոբելյանի` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Արցախում գիտենք եւ բարձր ենք գնահատում Ձեր անձնվեր գործունեությունն` ուղղված հայրենիքի շենացմանն ու բարգավաճմանը, հարազատ ժողովրդի բարօրությանը, ազգային մշակույթի եւ կրթության զարգացմանը: Մեծ է Ձեր ավանդը սփյուռքում հայապահպանության, հայոց լեզվի ու հավատքի ամրապնդման գործում: Վստահ եմ` հայրենասերի Ձեր կերպարը կոգեշնչի եւ լավ օրինակ կհանդիսանա շատ սերունդների համար»: «Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք, նոր ուժ ու կորով: Թող հաջողությամբ պսակվեն Ձեր բոլոր ազգանպաստ ծրագրերն ու ձեռնարկումները` ի փառս մեր հայրենիքի ու ժողովրդի», ասվում է ուղերձում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |