Դյուսելդորֆում ընթանում է ձյուդոյի Գրան Պրին, որին մասնակցում են նաև հայ մարզիկներ![]() 18 փետրվարի 2012 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Դյուսելդորֆում, որտեղ փետրվարի 18-19 ընթանում է ձյուդոյի Գրան Պրին, մինչև 60կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը 1/16 եզրափակչում զիջել է Մայքլ Իթենին (Շվեյցարիա): Իսկ Արթուր Վարդանյանը նույն քաշային կարգում 1/32 եզրափակչում պարտվել է ֆին Վալտեր Ջոկինենին: Արթուր Երանոսյանն իր հերթին մինչև 66կգ քաշային կարգում չի կարողացել հաղթանակ տանել Իսլամ Բաիալինովի (Ղրղզստան) հանդեպ, որն էլ դուրս է եկել հաջորդ փուլ: Իսկ Ժաննա Ստանկևիչը (57կգ) զիջել է բրազիլուհի Ռաֆայելա Սիլվային: Արմեն Նազարյանը (66կգ) 1/16 եզրափակչում կհանդիպի Քասիմ Պոպուլովի (Թուրքմենստան) հետ, մինչև 81կգ քաշային կարգում Արտյոմ Բաղդասարյանը կդիմակայի գերմանացի Ալիքսանդր Վիեչերզակուին, Հակոբ Առաքելյանը (100կգ)` Դինո Ֆեյֆերին (Գերմանիա): Կանանց մրցապայքարում Գայանե Հարությունյանը (48կգ) իր ուժերը կչափի Յունգ-Յեոն Չունգի (Չինաստան) հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |