9  18.02.12 - "Երկրապահ" կամավորականների միության 9-րդ համագումարը

Մանվել Գրիգորյան. Հայաստանի նախագահը մեր մարտական ընկերն է, և մեռնելու գնալու ենք իր հետ, իր հրամանով

Մանվել Գրիգորյան. Հայաստանի նախագահը մեր մարտական ընկերն է, և մեռնելու գնալու ենք իր հետ, իր հրամանով

PanARMENIAN.Net - «Երկրապահ» կամավորների միությունն անկասկած կաջակցի իր մարտական ընկերոջը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, «Երկրապահի» 9-րդ համագումարում հայտարարել է նրա նախագահ Մանվել Գրիգորյանը: Լրագրողներին այն հարցին, թե նշանակում է դա արդյոք սատարում իշխող ՀՀԿ-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Գրիգորյանն ասել է. «Իշխող ՀՀԿ-ին սատարելու մասին հայտարարություն չի հնչել… Հայաստանի նախագահը մեր մարտական ընկերն է, և մեռնելու գնալու ենք իր հետ, իր հրամանով » Գրիգորյանը դրա հետ կապված հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանը պատերազմի ժամանակ եղել է պաշտպանության նախարար, և «Երկրապահը» կատարել է նրա հրամանները: Գրիգորյանը նաև բացառել է «Երկրապահի» արտահերթ համագումար կազմակերպելու հնարավորությունը՝ գալիք խորհրդարանական ընտրություններում որևէ քաղաքական ուժի աջակցությունը հայտնելու համար:

Գրիգորյանը նաև հայտարարել է, որ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ «Երկրապահը» հակաիշխանական կառույց է, ապա ոչ մի պատկերացում չունի պետականության մասին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---