Սիրիան փորձում են բաժանել, վստահ է Բաշար Ասադը![]() 18 փետրվարի 2012 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Սիրիան փորձում են բաժանել, հայտնել է Բաշար Ասադը Դամասկոսում ՉԺՀ ԱԳ փոխնախարար Չժայ Ցզյունի գլխավորությամբ չինական պատվիրակության հետ հանդիպման ավարտին: Ինչպես հաղորդում է BBC-ն, Ասադը հայտնել է, որ 11 ամիս չդադարող բողոքների օգնությամբ, որոնք պաշտոնական Դամասկոսը ներկայացնում է որպես սադրանք, փորձում են ազդել տարածաշրջանում Սիրիայի պատմական դերի և աշխարհաքաղաքականության մեջ նրա տեղի վրա: Չժայ Ցզյունը, որը նաև չինական կառավարության հատուկ հանձնակատարն է, ասել է, որ Չինաստանն ուշադրությամբ հետևում է իրադրության զարգացմանը Սիրիայում և խորապես մտահոգված է այդ երկրում ճգնաժամի ծավալմամբ: «Չինաստանը Սիրիային կոչ է անում վերականգնել կայունությունն ու նորմալ հասարակական կարգը, ինչը համապատասխանում է սիրիական ժողովրդի հիմնարար շահերին»,- նշել է նա:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |