Եվրամիությունը բանակցություններ է սկսում Հայաստանի հետ ազատ առևտրի գոտիների ստեղծման վերաբերյալ![]() ![]() PanARMENIAN.Net - Եվրամիությունը բանակցություններ է սկսում Հայաստանի հետ Արևելյան գործընկերության երկրներում ներդրումների ավելացման համար ազատ առևտրի գոտիների ստեղծման վերաբերյալ: Բանակցությունների ժամանակ կարծարծվեն թափանցիկ, կանխատեսելի և ժամանակակից առևտրային միջավայրի ստեղծման հարցերը, հաղորդում է ԵՄ մամլո ծառայությունը: «Մենք Հայաստանի հետ հարաբերությունների նոր փուլ ենք թևակոխում, որը կփոխի մեր համագործակցության մակարդակը»,- հայտնել է առևտրի գծով ԵՄ հանձնակատար Կարել դե Գուխտը: Ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր հերթին հայտնել է, որ «դա ԵՄ և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման ևս մեկ նշան է»: Ազատ առևտրի գոտիների ստեղծումը Ասոցացման պայմանագրի մասն է կազմում:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |