Եվրոպական հետազոտական խորհուրդը, որը կոչված է խթանելու գիտական գործունեությունը Եվրամիությունում, միջոց չի խնայում հեռանկարային գիտնականների գրավման համար: Ինչպես սկսնակներին, այնպես էլ ճանաչված հետազոտողներին առաջարկում են տեղափոխվել Եվրոպա և այնտեղ աշխատել իրենց նախագծերի շուրջ:
Սկսնակ գիտնականները իրենց գաղափարների մշակման և բնակության համար մինչև 2 մլն եվրո «մեկնարկային գրանտ» կստանան, իսկ փորձված հետազոտողները` մինչև 3,5 մլն եվրո «առաջընթացային գրանտ», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: