Ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի ապագա զոհերի ցուցակի մեջ մտնում էին 12 նորվեգացի պաշտոնյաներ![]() 20 փետրվարի 2012 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որի զոհն անցյալ տարվա ամռանը դարձավ 77 մարդ, ապագա զոհերի` «Նորվեգիայի դավաճանների» ցուցակ էր կազմել, որի մեջ մտնում էին քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ, հաղորդում է Telegraph-ը: Բրեյվիկը ծրագրում էր մահափորձ կատարել 12 պաշտոնյաների և քաղաքական գործիչների, այդ թվում` Նորվեգիայի բանվորական կուսակցության, թագավորական պալատի, Amnesty International միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հանդեպ: Բացի 12 հոգուց բաղկացած ցուցակից, որը Բրեյվիկն անվանել էր «Ա ցուցակ», նա ստեղծել էր նաև «Բ և Գ ցուցակներ», որոնք միմյանցից տարբերվում են այնտեղ նշված մարդկանց «նշանակությամբ»: «Բրեյվիկը հարձակումների մի ամբողջ շարք էր ծրագրում պայթուցիկ սարքերի և հրաձգային զենքի կիրառմամբ»,- հայտնել է նորվեգական ոստիկանության ներկայացուցիչ Պոլ-Ֆրեդերիկ Կրաբյուն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |