«Հայկական ժամանակ». Մաշտոցի պուրակի շինարարության ետևում կանգնած են Չոռնի Գագոն ու Խուճուճ Էդոն

«Հայկական ժամանակ». Մաշտոցի պուրակի շինարարության ետևում կանգնած են Չոռնի Գագոն ու Խուճուճ Էդոն

PanARMENIAN.Net - Ըստ որոշ տեղեկությունների, հանրահայտ դարձած Մաշտոցի պուրակում ընթացող շինարարության ետևում կանգնած են Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը (Չոռնի Գագո) և ԿՏ նախկին նախարար Էդվարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո):

Ոչ Բեգլարյանից, ոչ մադաթյանից երեկ այս լուրերի կապակցությամբ «Հայկական ժամանակին» չի հաջողվել մեկնաբանություն ստանալ: Մադաթյանը հրաժարվել է հարցին պատասխանել, իսկ Բեգլարյանը հեռախոսազանգերի չի պատասխանում: Ինչպես հայտնի է, թե Մադաթյանը, թե Բեգլարյանը սեփականություններ ունեին Աբովյան փողոցում, իսկ Մաշտոցի պուրակում շինարարություն սկսելու ֆորմալ առիթը Աբովյան փողոցի կրպակազեծումը դարձավ: Այդ կապակցությամբ բնապահպանների բողոքի ակցիան շարունակվում է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---