20 տարում Ադրբեջանը չի կարողացել ապահովել իր քաղաքացիների հիմանական ազատությունները![]() 21 փետրվարի 2012 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց` Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի և դրա հետ կապված մարդու իրավունքների խախտման մասին: «Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում իր փիար-քարոզարշավի վրա` փորձելով ներկայանալ որպես ժամանակակից և պրոգրեսիվ պետություն: Անկախության 20 տարիների ընթացքում Ադրբեջանը չի կարողացել ապահովել իր քաղաքացիների հիմանական ազատությունների մեծ մասը»,-գրում է կազմակերպությունը: Այդ ճնշումն աննկատ է մնում միջազգային հանրության համար, որի աչքերը, թվում է, ավելի շատ սևեռված են նավթային դոլարների և էներգետիկ անվտանգության վրա: Կազմակերպությունը ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները ճնշում են ժողովրդական դժգոհության նախանշանները: Amnesty International-ը նաև անդրադառնում է ընդդիմադիր և անկախ լրագրողների իրավունքների ոտնահարմանը: Մասնավորապես ընդգծվում է, որ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս նրանք հանդիպում են ճնշումների, որոնք խոչընդոտում են մասնագիտական պարտականությունների իրականացմանը: Ըստ զեկույցի, ժողովրդավարական բարեփոխումների և մարդու իրավունքների ոլորտներում աշխատող մարդիկ, ենթարկվում են ճնշումների և հետապնդումների: Ամփոփելով` իրավապաշտպան կազմակերպությունում գրում են. « Ադրբեջանում տանջանքները և դաժան վարքագիծը շարունակում են մնալ մտահոգության առիթ»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |