Մեծ Բրիտանիայի դեսպանները քննարկել են համատեղ ծրագրերը Գարեգին Երկրորդի հետ![]() 21 փետրվարի 2012 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպաններ Քեթրին Ջեյն Լիչին և Ջոնաթան Ջեյմս Էյվզին: Շնորհավորելով դեսպաններին նշանակման առիթով` Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն ուղղեց նրանց: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ նախորդ դեսպանների պաշտոնավարման շրջանում ձևավորված սերտ կապերը դեսպանատան և Մայր Աթոռի միջև կշարունակվեն: Հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց Մեծ Բրիտանիայի հայկական համայնքին և հայոց թեմի գործունեությանը: Հայոց Հայրապետը դեսպաններին ներկայացրեց նաև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերները, ինչպես նաև Մայր Աթոռի գործունեությունը կրթական և սոցիալական ոլորտներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |