ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ15 հունվարի 2004 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Փարիզում գտնվող Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը` խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ հունվարի 14-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ժան Լուի Դեբրեի հետ: Ինչպես հաղորդեցին ՀՀ ԱԺ մամլո ծառայությունից, քննարկվել են երկու երկրների միջեւ միջպետական եւ միջխորհրդարանական կապերի զարգացման խնդիրներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորագրել համագործակցության մասին համաձայնագիր: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Հայաստանի ինտեգրումը եվրոպական կառույցներին: Նշվել է, որ Հայաստանն հիմնականում կատարել է Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները` երկրում վերացվել է մահապատիժը, մտցվել է այլընտրանքային զինծառայություն, ընդունվել է զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքը, վավերացվել է եվրոպական սոցիալական խարտիան եւ այլն: Իսկ 2004թ. ընթացք կստանան սահմանադրական ու ընտրական բարեփոխումները: Ֆրանսիացի խոսնակի խնդրանքով, Ա.Բաղդասարյանը ներկայացրել է տարածաշրջանային խնդիրները: Նա նշել է, որ Հայաստանը կողմ է հարավկովկասյան երկրների համագործակցությանը եւ հարեւանների հետ նորմալ հարաբերությունների զարգացմանը: Հայկական պատվիարկությունը հանդիպել է նաեւ Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների եւ նրա ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանի հետ: Կողմերը նշել են, որ եղբայրացած քաղաքների համակարգում արդեն ընդգրկված են Ֆրանսիայի եւ Հայաստանի 20 քաղաքներ: Այդ ծրագրի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է Գորիսում կառուցել հյուրանոց, իսկ Գյումրիյում` հիվանդանոց: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |