ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ԹԲԻԼԻՍԻ ԿՄԵԿՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Վրաստանի նորընտիր նախագահ Միխայիլ Սահակաշվիլու երդման արարողությանը Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Այդ մասին տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում: Նշենք, որ Վրաստանի նախագահի երդման արարողությունը տեղի կունենա հունվարի 25-ին: Արարողությանը կմասնակցեն մի շարք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում` ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերը, Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---