Քոֆի Աննանը հատուկ դեսպանորդ է դարձել Սիրիայում

Քոֆի Աննանը հատուկ դեսպանորդ է դարձել Սիրիայում

PanARMENIAN.Net - ՄԱԿ նախկին ղեկավար Քոֆի Աննանը հատուկ դեսպանորդ է նշանակվել Սիրիայում: ՄԱԿ և ԱՊԼ համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Աննանը նոր պաշտոնում ջանքեր կգործադրի «վերջ տալու համար բռնությանը Սիրիայում», հայտնում է BBC-ին:

Փորձագետները նշում են, որ Աննանի նշանակումը նպատակ ունի պահպանել ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ուղին:

ՄԱԿ-ը հայտարարել է Սիրիայում զոհերի մասին վերջին տվյալները: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նեվի Փիլլեյի, նախորդ տարվա մարտից երկրում զոհվել է 5,4 հազար մարդ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---