«Հայկական ժամանակ». Ապագա խորհրդարանում ՕԵԿ-ը տեղ չունի՞![]() 24 փետրվարի 2012 - 09:38 AMT PanARMENIAN.Net - Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ պարզաբանել է, թե ինչպես է ծնվում կառավարությունը. «Քաղաքական ուժերի տրամաբանական փոխհարաբերությունից ծնվում է վարչապետը և կառավարությունը»,- ասել է նա: Իսկ թե ինչից են ծնվում նախագահն ու խորհրդարանը` ըստ ՀՀԿ-ի, Սահակյանը չի պարզաբանել: «Հայկական ժամանակը» գրում է, որ նախորդ օրը տենդագին խուճապ է տարածվել կոալիցիոն մեկ այլ կուսակցության` «Օրինաց երկրի» շարքերում: Բանն այն է, որ կուսակցության երկրորդ, երրորդ էշելոնի մարդիկ հավաստի տեղեկություններ են ստացել, թե Սերժ Սարգսյանը որոշել է, որ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը տեղ չի ունենալու ապագա խորհրդարանի կազմում, և ահա կուսակցության շարքերում նոր խմորումներ են սկսվել, որոնցից ամենանշանակալին կուսակցության Կենտրոնի կառույցի ղեկավար Արայիկ Հայրապետյանի հայտարարությունն է` խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին: Հայրապետյանն ասել է, որ հրաժարվում է թե´ համամասնական, թե´ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելուց և վերադառնում է բիզնես գործունեության: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |