24 փետրվարի 2012 - 11:12 AMT
Լիբիայի իշխանությունները զորքեր կուղորդեն Կուֆրա քաղաք՝ բախումները դադարեցնելու համար

Լիբիայի իշխանությունները զորքեր են ուղորդել Կուֆրա քաղաք՝ տարբեր ցեղերի միջև բախումները դադարեցնելու համար, որոնք վերջին օրերին ծավալվում են այնտեղ, հինգշաբթի օրը հաղորդել է France Press գործակալությունը՝ մեջբերելով լիբիական բանակի գլխավոր շտաբի պետ Յուսեֆ ալ Մանգուշին:

«Ազգային բանակի ստորաբաժանումներն ուղարկվել են Կուֆրայի օդանավակայանի շրջան և կմտնեն քաղաք, որպեսզի ապահովեն այդ բնակավայրի անվտանգությունը»,- ասել է ալ Մանգուշը: Նա չի նշել բախումների զոհերի ստույգ թիվը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: