24 փետրվարի 2012 - 11:48 AMT
Աստղագետներն առաջին անգամ տիեզերքում հայտնաբերել են պինդ ֆուլլերեն

«Սպիտցեր» հեռադիտակով աշխատող աստղագետներն առաջին անգամ տիեզերքում հայտնաբերել են պինդ ֆուլլերեն: Աշխատանքի շրջանակներում հետազոտողները «Սպիտցերի» օգնությամբ կատարել են Օձակրի համաստեղության 20 աստղի ուսումնասիրման լուսապատկերային վերլուծություն:Այդ ուսումնասիրության մեջ աստղաֆիզիկոսները նկատել են մանրագույն պինդ մասնիկների ճառագայթման հետքեր, որոնք կազմված են C60 ֆուլլերենի գնդանման ածխածնից: Նախկինում նման ֆուլլերենը գտել են միայն գազային վիճակում: