24 փետրվարի 2012 - 11:53 AMT
Տանիքնեը ձյան պատճառով փլուզվել են

Փետրվարի 23-ին` ժամը 13.52-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ փուզվել են Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղի բնակիչներ Ժ.Մկրտչանին պատկանող ցախատան, Ի.Բաբայանին պատկանող անասնագոմի և ավտոտնակի, Ա.Մնացականյանին պատկանող ավտոտնակի և թոնրատան տանիքները, ինչպես նաև Ռ.Ազիզյանին և Մ.Հախնազարյանին պատկանող օժանդակ կառույցների ծածկերը: Ըստ նախնական տվյալների` փլուզման պատճառ է հանդիսացել տանիքիներին կուտակված ձյան շերտի ծանրությունը: Զոհեր և տուժածներ չկան: