Վահան Հովհաննիսյան. Իշխանություններն ու ընդդիմությունը սերնդափոխության կարիք ունեն

Վահան Հովհաննիսյան. Իշխանություններն ու ընդդիմությունը սերնդափոխության կարիք ունեն

PanARMENIAN.Net - Առաջիկա ընտրությունները կարող են հանգեցնել կամ սերնդափոխության, կամ իշխանափոխության, իսկ միգուցե և միանգամից երկուսին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅ Դաշնակցություն ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ընդ որում, խոսելով սերնդափոխության մասին, նա ընդգծել է, որ «մեզ մոտ դրա անհրաժեշտությունը հասունացել է ամենուրեք` և' իշխանությունում, և' ընդդիմությունում»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ ընտրացուցակին, Հովհաննիսյանը ոչ մի կերպ չի մեկնաբանել այն` հայտնելով, որ շուտով ցուցակը պատրաստ կլինի: PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե արդյոք սերնդափոխություն է սպասվում ինքնին «Դաշնակցությունում», Հովհաննիսյանը դրական պատասխան է տվել:

 Ուշագրավ
---