Թունիսում կայանալիք «Սիրիայի բարեկամներ«» նիստին Ասադի ռեժիմի ներկայացուցիչները մասնակցել չեն կարող: Ինչպես հայտնում է «Իլհասը», այս մասին Սոմալիի վերաբերյալ Լոնդոնում կայացած խորհրդաժողովում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Ասադի ներկայացուցիչները չեն կարող մասնակցել «Սիրիայի բարեկամների» նիստին: Դա կնշանակեր ճանաչել նրա ռեժիմը: Նիստում քննարկվելու են Ասադի ռեժիմի կազմակերպած ջարդերը»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը