ԱՄՆ-ն ու Հյուսիսային Կորեան անց են կացրել միջուկային բանակցությունների առաջին փուլը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իռի վախճանից հետո, հայտնում է ճապոնական NHK հեռուստաընկերությունը:
ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Գլին Դևիսն ու Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար Կիմ Կե Գվանը հանդիպել են Պեկինում, հայտնում է Gazeta.ru-ն:
Ըստ Դևիսի, կողմերը կշարունակեն բանակցությունները:
ԱՄՆ-ն, ինչպես կարծում են, կոչ է անում Հյուսիսային Կորեային կոնկրետ քայլերի համաձայնություն տալ: