24 փետրվարի 2012 - 13:00 AMT
5 տարվա մեջ առաջին անգամ Կահիրեում հանդիպել են ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ առաջնորդները

Պաղետինի ազգային վարչության և ՖԱԹՀ շարժման ղեկավար Մահմուդ Աբասը Կահիրեում հանդիպել է Գազայի հատվածում անկլավի վարչապետ, ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիայի հետ: Դա հինգ տարվա մեջ նրանց առաջին հանդիպումն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Խորհրդակցության մասնակիցները քննարկել են Պաղեստինի իրավիճակը և ներքին հաշտեցման հարցեր, դրա իրագործման ճանապարհին արգելքների հաղթահարումը, հիմնվելով Կահիրեում 2011-ի մայիսին և Դոհայում 2012-ի փետրվարի 6-ին ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: