ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով պահպանել է Լիբիայի նախկին ղեկավարության դեմ ներմուծված ամերիկյան պատժամիջոցների մասը, ասվում է ԱՄՆ Կոնգրեսին ուղղված նախագահի նամակում՝ հրապարակված Սպիտակ տան կայքում:
«Լիբիայում իրավիճակը շարունակում է ավելի քան լուրջ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգությանը, և մենք ստիպված ենք միջոցներ կիրառել այն կանխարգելելու համար»:
Ինչպես նշել է նախագահը, ԱՄՆ շահերին ուղղված սպառնալիքը Քադդաֆիի ընտանիքի անդամների կողմից նրա ակտիվների հնարավոր չարաշահման մեջ է: