Սիրիայում Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Դամասկոս

PanARMENIAN.Net - Սիրիայում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Շեվալյեն, որին ետ էին կանչել փետրվարի սկզբին, վերադարձել է Դամասկոս: «Կարող եմ հաստատել, որ Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է»,-ասել է դեսպանատան ներկայացուցիչը: Այդ մասին հայտնում է ՌԱԻ Նովոստին:

Փետրվարի սկզբին մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան ու Բելգիան, ետ են կանչել դեսպաններին Սիրիայից: Նման որոշումը թելադրված է բռնության աճով քաղաքացիական բնակչության շրջանում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---