Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Strandja Cup միջազգային մրցաշարում![]() 24 փետրվարի 2012 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայում շարունակվում է բռնցքամարտի Strandja Cup միջազգային մրցաշարը, որտեղ հանդես են գալիս նաև հայ բռնցքամարտիկները: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցաշարին են մասնակցում 6 բռնցքամարտիկներ: Մինչև 49 կգ քաշային կարգում մրցաշարի հաղթող է դարձել Հովհաննես Դանիելյանը: Հովհաննես Դանիելյանն առաջին մենամարտում ավելի ուժեղ գտնվեց Մանուել Կապայից (Իտալիա), իսկ հետո հաղթեց Օրի Գերգեսին (Ֆրանսիա): Հովհաննես Բոչկոնը 56 կգ քաշային կարգում հաղթել է ֆրանսիացի Այատ Նուրդինին, սակայն հետո զիջել է Էստրադա Լազարոյին (Կուբա): Հաջող է մեկնարկել նաև Արթուր Խաչատրյանը (81 կգ ք/կ), որը հաղթեց Քրիստիան Դեմային Ալբանիայից, իսկ Սերգո Պողոսյանը հաղթեց ադրբեջանցի Զամիգ Ատակիսիևին: Մրցաշարից հեռացել է Բարեղամ Հարությունյանը, ով 5:25 հաշվով զիջել է Էնդրյու Սելբիին Ուլեսից, PanARMENIAN.Net ին են հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Մրցաշարից հետո պարզ կդառնա, թե հայ բռնցքամարտիկներից ով է պատրաստ վարկանիշային մրցաշարին, որը ապրիլի 13-22 տեղի կունենա Տրապիզոնում: Հայ բռնցքամարտիկներից Օլիմպիական ուղեգիր ունի միայն Անդրանիկ Հակոբյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |