Սեյրան Մինասյան. Վանադիում Սևանա լճում միշտ էլ եղել է

Սեյրան Մինասյան. Վանադիում Սևանա լճում միշտ էլ եղել է

PanARMENIAN.Net - Սևանա լճում վանադիում միշտ էլ եղել է և բոլոր անհանգստույթունները դրա՝ նորմայից բարձր լինելու մասին անհիմն են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարարության Հայէկոմոնիտորինգ կենտրոն ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Սեյրան Մինասյանը՝ հավելելով, որ 3-5 միկրոգրամը Սևանի բնական ֆոնն է:

«Սևանա լճում վանադիումի մի մասը բնական է, մյուս մասը անտրոպոգեն, որն առաջացել է տարիների ընթացքում: Խորհրդային նորմերով դա համարվում է նորմայից բարձր, իսկ այժմյան նորմերով, համարվում է նորմալ»,- ասաց բանախոսը:

Նա նշեց, որ անհանգստություններն առաջացել են այն պատճառով, որ մի քանի ամիս ուսումնասիրություններ չեն եղել և վանադիումի քանակի մասին տվյալներ չեն հրապարակվել:

Ասուլիսի մյուս բանախոս բնապահպան Կարինե Դանիելյանը նույնպես կարծիք հայտնեց, որ վանադիումի քանակի մասով Սևանա լճում անհանգստանալու կարքի չկա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---