Մհեր Ղազարյանն ընտրվել է Ուսուցման ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ24 փետրվարի 2012 - 13:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Ուսուցման ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հաստատված հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են գործարար ոլորտի և հասարակական կազմակերպությունների` Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Գործատուների և արդյունաբերողների միության, Արհմիությունների կոնֆեդերացիայի, ինչպես նաև շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ: ԿԳՆ-ից հայտնում են, որ հոգաբարձուների խորհրդի անդամները բաց քվեարկությամբ խորհրդի նախագահ են ընտրել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանին, քարտուղար՝ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վահագն Հովհաննիսյանին: Նիստի ընթացքում խորհրդի անադամները 10 կողմ, 1 ձեռնպահ քվեարկության արդյունքով Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն են ընտրել Մարինե Հակոբյանին, ով մինչ այդ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Խորհուրդը հաստատել է նաև Ուսուցման ազգային հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները: Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ և նպատակ ունի նպաստել աշխատաշուկայում կադրերի մրցունակության բարձրացմանը` գործատուների աջակցությամբ կազմակերպելով վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |