Կարինե Դանիելյան. Երևանյան լիճը պարզապես կոյուղի է

Կարինե Դանիելյան. Երևանյան լիճը պարզապես կոյուղի է

PanARMENIAN.Net - Երևանյան լիճը պարզապես կոյուղի է բոլոր ցուցանիշներով: Այսօր լրագողների հետ հանդիպմանը, անդրադառնալով լճի խնդրին, ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Տարբեր ուսումնասիրություններ են կկատարվել, և այդ ուսումնասիրությունների համաձայն Երևանյան լիճը ահավոր վիճակում է, մաքրման կայանները շարքից դուրս են եկել ու չեն աշխատում»,- ասաց բանախոսը:

Նա անդրադարձավ նաև Սևանա լճի խնդիրներին: Ի տարբերություն Երևանյան լճի, այստեղ, բանախոսի դիտարկմամբ, դրական տեղաշարժ կա:. «Սևանում խնդիրներ կան, բայց գիտարշավները ցույց են տալիս, որ դրական շարժ միանշանակ կա: Սևանում, հիմա կան կենդանական տեսակներ, որոնք գոյատևում են միայն լավ որակի ջրում: Սա ցույց է տալիս, որ ջրի որակը լավացել է»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---