Հայաստանի մարզերի 500 դպրոցներում կանցկացվեն ինտերնետից անվտանգ օգտվելու բաց դասեր![]() 24 փետրվարի 2012 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Այս տարվա փետրվարի 7-ից մեկնարկեց «Անվտանգ համացանց» լայնածավալ ծրագիրը՝ Orange Արմենիայի և Մեդիակրթության կենտրոն ՀԿ-ի աջակցությամբ։ Այս ծրագրի շրջանակներում մինչ օրս վերապատրաստվել են ավագ դպրոցի 300 դասավանդողներ և ավելի քան 6000 աշակերտ մասնակցել է բաց դասի: Այս մասին տեղեկացնում են Orange-ի մամլո ծառայությունից։Ծրագրի մեկնարկի օրվանից safe.am կայքն ունեցել է ավելի քան 7000 այցելություն, անվտանգ ինտերնետի վերաբերյալ խաղը բացվել է ավելի քան 5700 անգամ, իսկ ուսումնական ձեռնարկներն ու ծնողական ուղեցույցները ներբեռնվել են ավելի քան 3800 անգամ: Ծրագրին ներգրավվել է նոր գործընկեր` Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Այս նոր համագործակցության շնորհիվ ծրագիրն ընդլայնվել է, հատկապես մարզերում: Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 500 դպրոցներում տեղի են ունենալու համացանցից անվտանգ օգտվելու կանոններին նվիրված բաց դասեր, որին կմասնակցեն ավելի քան 10 000 աշակերտներ Արագածոտնում, Տավուշում, Լոռիում, Սյունիքում և մյուս բոլոր մարզերում: Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել նաև safe.am կայքը, որտեղ տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ և խորհուրդներ ցանցից ապահով օգտվելու համար հայերեն լեզվով: Հիշեցնենք, որ 2012թ. հունվարի 19-ին Բրյուսելում Եվրամիության նախաձեռնությամբ տեղեկատվական և հեռահաղորդակցության 25 ընկերությունների կողմից ստորագրվեց «Անվտանգ ինտերնետ երեխաների համար» հռչակագիրը, որով ընկերություններն արտահայտում են իրենց պատրաստակամությունը ապահովել անվտանգ ինտերնետ միջավայր, հատկապես երեխաների համար: Հռչակագիրը Ֆրանս Տելեկոմ Orange-ի հետ միասին ստորագրել են այնպիսի ընկերություններ, ինչպես Google, Facebook, Deutsche Telekom, RIM, Nokia, Telecom Italia, Vodafone և այլն: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |