Փետրվարի 23-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 63-ամյա Ռուդիկ Ա.-ին, որի կիսաբաճկոնի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված կանեփանման զանգված:
Ոստիկանությունից հայտնում են, որ Ռուդիկ Ա.-ն հայտարարել է՝ թմրանյութը պատրաստել է օգտագործելու նպատակով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: