Փետրվարի 27-ին Nokia-ն կներկայացնի ֆոտոնկարահանման բարելավված հնարավորություններով սմարթֆոններ![]() 24 փետրվարի 2012 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Ֆիննական Nokia ընկերությունը փետրվարի 27-ին Mobile World Congress ցուցահանդեսին կներկայացնի Windows Phone օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող նոր սմարթֆոններ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Պարբերականի աղբյուրների տեղեկությունների համաձայն, Nokia-ն կներկայացնի նաև Symbian սեփական օպերացիոն համակարգի հիմքով սմարթֆոն, որը կունենա բարձրորակ կետայնությամբ տեսախցիկ: Ինչպես գրում են ԶԼՄ-ը, MWC ցուցահանդեսին ֆիննական արտադրողը կներկայցնի նաև ОС Windows Phone հիմքով ոչ թանկարժեք Lumia 610 սարքը: Symbian-ից աստիճանաբար հրաժարվելու և Windows Phone-ին անցում կատարելու մասին Nokia-ն հայտարարել է մոտ 1 տարի առաջ`ռազմավարական համաձայնագիր կնքելով Microsoft-ի հետ: Այդ պահից ի վեր, ընկերությունը ներկայացրել է Windows Phone հիմքով 3 սարք: Strategy Analytics-ի տվյալներով, 2011թ 4-րդ եռամսյակում Nokia-ն կարգավորում էր սմարթֆոնների համաշխարհային շուկայի 12,6 տոկոսը: Mobile World Congress-ը խոշորագույն ցուցահանդես է` նվիրված բջջային կապին: Այն կկայանա փետրվարի 27-մարտի 1-ը Բարսելոնայում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |