Հայաստանը մտադիր է համագործակցություն հաստատել ՀՀ և Կորեայի դիվանագիտական ակադեմիաների միջև![]() 24 փետրվարի 2012 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Սեուլում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության ու հայ-կորեական հարաբերությունների մասին ելույթով հանդես եկավ Կորեայի Արտաքին հարաբերությունների եւ ազգային անվտանգության ինստիտուտի (Դիվանագիտական ակադեմիա) ուսանողների առջեւ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ելույթից առաջ նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Արտաքին հարաբերությունների եւ ազգային անվտանգության ինստիտուտի ղեկավարության հետ, որոնք Հայաստանի արտգործնախարարին ծանոթացրեցին քաղաքագիտական եւ կրթական կենտրոնի աշխատանքների ու ուսումնական ծրագրերի հետ: Անդրադարձ կատարվեց ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի եւ Կորեայի Արտաքին հարաբերությունների ինստիտուտի միջեւ համագործակցությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հյուրընկալվեց Կորեայի Ազգային ժողովում, ուր հանդիպում ունեցավ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կիմ Չունգ-վանի եւ հանձնաժողովի անդամների հետ: Կորեացի խորհրդարանականները որպես բարեկամական բնորոշեցին հայ-կորեական հարաբերությունները եւ հույս հայտնեցին, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Սեուլ նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ Կորեայի խորհրդարանների միջեւ ձեւավորված համագործակցության կապակցությամբ եւ մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների եւ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ: Ավարտելով այցելությունը Կորեա՝ ԱԳ նախարարը ուղեւորվեց Վիետնամ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |