Էդվարդ Նալբանդյանը Կորեայի վարչապետի հետ քննարկել է EXPO-2012 նախապատրաստական աշխատանքները

Էդվարդ Նալբանդյանը Կորեայի վարչապետի հետ քննարկել է EXPO-2012 նախապատրաստական աշխատանքները

PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին Կորեայի ԱԳ Նախարար Կիմ Սունգ-Հվանի հրավերով պաշտոնական այցով Սեուլ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Կորեայի Հանրապետության վարչապետ Հվանգ Սիկ Կիմը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Կորեայի վարչապետի եւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպման օրակարգում էին Սեուլում այս տարվա մարտի 26-27-ը կայանալիք Միջուկային անվտանգության հարցերով երկրորդ գագաթաժողովի, Կորեայում ս.թ. մայիս-օգոստոս ամիսներին տեղի ունենալիք EXPO-2012 Համաշխարհային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները եւ այդ կարեւորագույն համաշխարհային իրադարձություններին Հայաստանի մասնակցությունը:

Զրուցակիցները հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը մեկնարկային հանգրվան կդառնա երկկողմ փոխգործակցության զարգացման համար եւ պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտ քայլեր ձեռնակել այդ ուղղությամբ:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Կորեայի վարչապետին անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար: Այս առումով Կորեայի վարչապետը նշեց, որ կորեական կողմը պատրաստակամ է շարունակել Հայաստանին տեխնիկական աջակցության տրամադրումը Կորեայի միջազգային համագործակցության կառավարական գործակալության միջոցով:

Հվանգ Սիկ Կիմը եւ Էդվարդ Նալբանդյանը անդրադարձան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցության զարգացման ուղիներին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---