Հայաստանում Իրանի դեսպանը Ղարաբաղի մասին. Գլխավորը խաղաղությունը պահպանելն է![]() 24 փետրվարի 2012 - 15:43 AMT PanARMENIAN.Net - «Կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունում Իրանի դիրքորոշումը ամենաչեզոքն ու հավասարակշռվածն էր»,-հայտարարել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը ելույթ ունենալով ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը: Անդրադառնալով ղարաբաղյան հարցում Իրանի դիրքորոշմանը` դեսպանը նկատել է. «Գլխավորը խաղաղությունը պահպանելն է, մասնավորապես, մեր տարածաշրջանում, որտեղ այն կարող է շուտ բռնկվել, ինչպես որ ռուս-վրացական հակամարտության դեպքում»: 2008թ օգոստոսի 8-ին վրացական զորքերը գրոհել են Հարավային Օսեթիայի վրա: Ռուսաստանը, պաշտպանելով Հարավային Օսեթիայի բնակիչներին, զորքերը մտցրել էր հանրապետություն և 5-օրյա ռազմական գործողություններից հետո վրացի զինծառայողներին դուրս մղել տարածաշրջանից: 2008թ վերջին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը: Ի պատասխան Թբիլիսին խզել է դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ և անկախ ճանաչված հանրապետությունները հայտարարել օկկուպացված տարածքներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |