Դավիթ Նալբանդյանը ստացել է Sony Ericsson Open մրցաշարի wild card![]() 24 փետրվարի 2012 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Sony Ericsson Open-ի «Մասթերս» սերիայի մրցաշարի կազմկոմիտեի կողմից ստացել է wild card: Մրցաշարը տեղի կունենա Մայամիում մարտի 20-ապրիլի 1: Նալբանդյանը Մայամիում հասել է մինչև կիսաեզրափակիչ. 2006թ նա պարտվել է խորվաթ Իվան Լյուբիչիչին, հայտնում է gotennis.ru-ն: Այս օրերին Նալբանդյանը Բուենոս Այրեսում հանդես է գալիս АТР Copa Claro մրցաշարում: Նա հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղաղա արգենտինացի մեկ այլ թենիսիստ Կառլոս Բեռլոկի հետ: Արգենտինացի թենիսիստները պաշտոնական խաղերում հանդիպել են 2 անգամ, և երկու դեպքում էլ հաղթանակ է տարել Նալբանդյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |