Սիրիան շնորհակալություն է հայտնել Ուկրաինային նրա ներքին գործերին չմիջամտելու համար

PanARMENIAN.Net - Սիրիան շնորհակալություն է հայտնել Ուկրաինային նրա ներքին գործերին չմիջամտելու դիրքորոշման համար, հայտարարել է Ուկրաինայում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Սայիդ Աքիլը, հաղորդում է «2000» օրաթերթը: «Մենք զգում ենք Ուկրաինայի աջակցությունն ինչպես պետական, այնպես էլ բոլոր մակարդակներում: Վերջերս ԱԳՆ միջողով տարածվել է հայտարարություն, որում ասվել է, որ Ուկրաինան հադես է գալիս Սիրիայի ներքին գործերին միջամտելու դեմ»,- ասել է Մոհամմեդ Սայիդ Աքիլը:

Դեսպանը հաղորդել է, որ ուկրաինացիները բազմաթիվ նամակներ են ուղարկում դեսպատանուն՝ սիրիացի ժողովրդին իրենց աջակցությունը հայտնելու համար: Նրա խոսքով, Սիրիայում իշխանության փոփոխության դեպքում նոր կառավարությունը հազիվ թե սերտ հարաբերություններ հաստատի Ուկրաինայի հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---