Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականը մարտի 5-ից կսկսի պատրաստվել Օլիմպիական խաղերին![]() 24 փետրվարի 2012 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունենում Հայաստանի ծանրամարտի 2012թ առաջնությունը: Արդեն ավարտվել է կանանց մրցաշարը, որին առաջին անգամ մասնակցում էին 30 ծանրորդուհիներ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, 2011թ մասնակիցների թիվը 23 էր: Ըստ նրա, Հայաստանում ծանրորդուհիների թիվը տարեցտարի աճում է: «Առաջնությունից հետո Մելինե Դալուզյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը մարտի 5-ից Ծաղկաձորում կսկսեն պատրաստվել Օլիմպիական խաղերին: Իսկ մյուս աղջիկները` այլ առաջնությունների»,-ասել է Ալավերդյանը: Հայաստանի չեմպիոնուհիներ են դարձել Հերմինե Եղիազարյանը` 48 կգ, Մարգարիտա Ղազարյանը` 53, Իզաբելա Յայլյանը` 58, Ռոզալիա Ավետիսյանը` 63, Սիլվա Ջանոյանը` 69, Մելինե Դալուզյանը` 75 և Նաիրա Հարությունյանը` +75 կգ քաշային կարգերում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |