Իրանը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ կառավարության հիմնական հովանավորն է

Իրանը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ կառավարության հիմնական հովանավորն է

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետությունը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ կառավարության հիմնական հովանավորն է, ուբարթ օրը հաղորդել է ՀԱՄԱՍ քաղբյուրոյի անդամ Իզատ ալ Ռեշեքը: «Իրանը Գազայի հատվածում կառավարության հիմնական հովանավորն է, առանց նրա օգնության մենք չէինք կարող աշխատավարձ վճարել 45 հազար մարդու և բնակչությանը ծառայություններ տրամադրել առողջապահության, կրթության ոլորտներում»,- ասել է ալ Ռեշեքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ը կհրաժարվի արաբական պետությունների հետ ցանկացած հարաբերություններից, որոնք կարող են վնասել Իրանի հետ հարաբերություններին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---