Սամվել Խաչատրյան. Ես շատ գոհ եմ Հայաստանի առաջնությունում հայ ծանրորդուհիների ելույթից![]() 24 փետրվարի 2012 - 19:54 AMT PanARMENIAN.Net - «Ես շատ գոհ եմ Հայաստանի առաջնությունում հայ ծանրորդուհիների ելույթներից: Հայաստանում ծանրամարտով զբաղվում են շուրջ 42 մարզուհիներ, առաջնությանը մասնակցել են նրանցից 30-ը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Նրա խոսքով, մարտին Հայաստանի կանանց հավաքականը կանցկացնի հերթական ուսումնամարզական հավաքը: Լոնդոնի օլիմպիական խաղերին կպատրաստվեն 2012-ի Հայաստանի չեմպիոններ Մելինե Դալուզյանը, Իզաբելլա Յալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը: Հավաքականի մյուս անդամներն օգոստոսի 25-ից սեպտեմբերից 2-ը Ռումինիայում հանդես կգան Եվրոպայի պատանեկան առաջնությունում: «Տղամարդկանց առաջնությունում խաղարկվել են մեդալներ երեք քաշային կարգերում: Մենք մեծ սպասումներ ունենք մեր ծանրորդներից և հույս ունենք, որ առաջիկա մրցաշարերի ժամանակ նրանք ցույց կտան իրենց»,- ասել է Խաչատրյանը; ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |