Տիգրան Սարգսյանը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է նախապատրաստությունը խորհրդարանական ընտրություններին![]() 24 փետրվարի 2012 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարել համատեղ մի քանի ծրագրերի: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ընտրություններում առավելագույնս պետք է հրապարակայնություն ապահովվի` ցանկացած դեպք դարձնելով հանրային քննարկման առարկա: Կառավարության ղեկավարի խոսքով` սա կնպաստի ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ` ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելուն: Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հանրապետական կուսակցությունը, որի գործադիր մարմնի անդամ է հանդիսանում, իր համամասնական ցուցակում որևէ գործարարի չի ընդգրկելու որպես պատգամավորի թեկնածու: «Մենք ողջունում ենք կառավարության բոլոր քայլերը, ընդդիմությանը լուրջ գործիքակազմ տվող օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ուղղված են ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը»,- ասել է Ջոն Հեֆֆերնը: Դեսպանն իր աջակցությունն է հայտնել այս նպատակով իրականացվող միջոցառումներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |