ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

PanARMENIAN.Net - Հունիսին Հայաստանում կկայանա «Ոսկե ծիրան» առաջին համահայկական կինոփառատոնը: Ինչպես հաղորդել է փառատոնի նախաձեռնող` կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, փառատոնին մասնակցելու հրավերներ են ստացել տարբեր երկրների հայ կինեմատոգրաֆիստներ: Նրա խոսքերով, նախատեսված է չորս անվանակարգ` լավագույն խաղարկային, լավագույն վավերագրական, լավագույն անիմացիոն եւ լավագույն ուսանողական ֆիլմ: Որպես փառատոնի հիմնադիրներ նախատեսվում է ներգրավել հայտնի ռեժիսորների եւ պրոդյուսերների, մասնավորապես, Ատոմ Էգոյանին Կանադայից, Կարեն Շախնազարովին եւ Տիգրան Քյոսայանին Ռուսաստանից եւ այլն:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---