Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպպեն Դամասկոսին կոչ է արել թույլատրել լրագրողների տարհանումը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպպեն Դամասկոսին կոչ է արել թույլատրել լրագրողների տարհանումը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպպեն Դամասկոսին կոչ է արել թույլատրել Հոմս սիրիական քաղաքում ռազմական գործողությունների էպիկենտրոնում հայտնված լրագրողների տարհանումը:

«Ես սիրիական իշխանություններին պաշտոնապես կոչ եմ արել անել ամեն հնարավոր բան, որպեսզի Էդիտ Բուվյեն կարողանա ստանալ իրեն անհրաժեշտ բժշկական օգնությունը»,- ասել է Ժյուպպեն, հաղորդում է rosbalt.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսուհի լրագրող Բուվյեն, որը չորեքշաբթի օրը վիրավորվել է Հոմսի գնդակոծման ժամանակ, խնդրել է շուտափույթ տարհանել իրեն Լիբանան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---