ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԺՄԷԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի եւ Հայաստանի արտգործնախարարներ Կոնստանտին Գրիշչենկոն եւ Վարդան Օսկանյանը հունվարի 25-ին Թբիլիսիում քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակն ու հեռանկարները: Քննարկվող թեմաների շրջանակում էին նաեւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Կիեւ կատարելիք այցին առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման: Ինչպես հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները` վկայակոչելով երկրի ԱԳՆ մամլո ծառայությանը, Կ.Գրիշչենկոն հայտարարել է, որ Ուկրաինան հանդես է գալիս այդ հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին` նշելով երկրի հավատարմությունը տարածքային ամբողջականության սկզբունքին: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարները գտնվում էին Թբիլիսիում Վրաստանի նորընտիր նախագահ Միխաիլ Սահակաշվիլու երդման արարողությանը մասնակցելու նպաստակով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---