ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԳՏԻՆ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի հինգ քաղաքացիներ, որոնք մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ, այսօր Երեւանում դատապարտվել են տարբեր ժամկետների ազատազրկման: Հիշեցնենք, որ դատապարտյալներ` Նինա Շիլինան, նրա ամուսին Էդգար Ֆիլկովը, վերջինիս զարմուհի Իվետա Ֆիլկովն, Ֆիլկովի եղբայր Ալեքսանդր Գասպարյանը, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից Արթուր Օգանեսովը 1990-ականների սկզբներին տեղեկություններ են հավաքել եւ հաղորդել ադրբեջանական կողմին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կյանքի մասին, ինչպես նաեւ ռազմական բնույթի տեղեկություններ: Գործի նյութերի համաձայն, Նինա Շիլինային նաեւ մեղադրանք է ներկայացվել 1993 թվականին Երեւանի «Էրեբունի» հյուրանոցում պայթյուն կազմակերպելու փորձի առնչությամբ: Ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալությունը, այսօր Երեւանի առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակված դատավճռի համաձայն, Նինա Շիլինան դատապարտվել է 15 տարի ազատազրկման, Էդգար Ֆիլկովը` 13 տարվա, Իվետա Ֆիլկովան եւ Ալեքսանդր Գասպարյանը` 10 տարվա ազատազրկման: Բացի այդ, Արթուր Օգանեսովը, որի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր չմեկնելու մասին ստորագրությունը, դատապարտվել է 1,5 տարի ազատազրկման եւ ձերբակալվել դատարանի դահլիճում: Նշենք, որ դատավարությունը սկսվել էր անցյալ տարվա գարնանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---