ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԲՈՐԻՍ ԱԼՅՈՇԻՆԸ

PanARMENIAN.Net - Հունվարի 29-ին երկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Բորիս Ալյոշինի գլխավորած պատվիրակությունը: Նա կհանդիպի Հայաստանի ղեկավարության հետ, այդ թվում նաեւ տնտեսական համագործակցության հանձնաժողովի Հայաստանի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Ռուսաստանյան պատվիրակությունը կայցելի նաեւ Հայաստանի պետական պարտքի մարման դիմաց Ռուսաստանին հանձնված մի շարք ձեռնարկություններ, մասնավորապես, «Մարս» ՓԲԸ, Երեւանի Մաթեմատիկական մեքենաների եւ Ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտները, Նյութաբանության ինստիտուտը եւ Հրազդանի ՋԷԿ-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այցի ավարտին կստորագրվեն փաստաթղթեր:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---