ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) ղեկավարները մի շարք հանդիպումներ են անցկացրել ԱՄՆ վարչակազմի եւ պետդեպարտամենտի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Վաշինգթոնում Վրաստանի դեսպան Լեւան Միքելաձեի հետ: Ինչպես տեղեկացնում է ԱՀԴՀ-ն, հանդիպումները նպատակ ունեին ծանոթանալ Վրաստանի ներկայիս իրավիճակին, փոխանցել ամերիկահայերի անհանգստությունը Ջավախքի հայ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի կապակցությամբ եւ քննարկել ամբողջ հանրապետության եւ Թբիլիսիի հայ համայնքի կարիքները: «Ջավախքի խոշոր հայկական կազմակերպությունները, որոնք երկար ժամանակ տուժել են Վրաստանի նախկին ղեկավարության վարած քաղաքականությունից` քաղաքացիական հասարակության ուժերով կարող են օգնել Վրաստանին` երկրում սկսված բարեփոխումների անցկացման հարցում»,- ասել է ԱՀԴՀ-ի տնօրեն Արամ Համփարյանը: Ընդսմին նա հույս է հայտնել, որ Վրաստանի նորընտիր նախագահը եւ նրա թիմը կարձագանքեն Ջավախքի Հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհուրդի դիմումին եւ կկարգավորեն գործընկերությունն այդ պաշարներով հարուստ եւ հատուկ ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանի հետ: Ամերիկյան պաշտոնյաների ուշադրությունը հրավիրելով Ջավախքի հիմնական ենթակառույցների խղճալի վիճակին, աշխատանքային տեղերի պակասին եւ արտաքին աշխարհից մեկուսացված լինելու վրա` ԱՀԴՀ-ն ընդգծել է ներդրումների ուղղման անհարժեշտությունը տարածաշրջան, որը երկար ժամանակ զրկված է եղել ԱՄՆ եւ այլ երկրների օգնությունից: Ջավախքի տնտեսության վերելքին աջակցելու նպատակով ԱՀԴՀ-ն առաջարկել է տարածաշրջանին երկարաժամկետ եւ նպատակաուղղված ԱՄՆ կողմից օգնության ծրագիր, որը կիրականացվի Վրաստանի հասանելիք օգնության շրջանակներում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---